ՊԵԿ մի քանի համակարգեր  աշխատել են  որոշակի տեխնիկական խափանումներով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում  աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր  աշխատել են  որոշակի տեխնիկական խափանումներով:

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է: Աշխատանքներ են տարվում ՊԵԿ համակարգերի և այլ գերատեսչությունների միջև կապի վերականգման ուղղությամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել