Համաձայն 2019թ. ՀՀ պետական բյուջեի «Գիտական աստիճանաշնորհման և գիտամանկավարժական կոչումների շնորհում» ծրագրի, ՀՀ Կառավարության 08.08.1997թ. հ. 327 որոշմամբ հաստատված « Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 18-րդ կետի և ի փոփոխություն ՀՀ ԲՈՀ-ի նախագահի 27.12.2017թ. հ. 111-Ա կարգադրության 2-րդ կետի մասնագիտական խորհուրդներում ատենախոսությունների 2019թ. մարտի 1-ից հետո կայացած յուրաքանչյուր պաշտպանության համար վճարել.
– խորհրդի նախագահին – 7000 դրամ
– խորհրդի գիտքարտուղարին – 20000 դրամ
– նախնական քննարկման հանձնաժողովի անդամներին (եռյակ) – 7000-ական դրամ
– պաշտոնական ընդդիմախոսին`
թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար – 20000 դրամ, դոկտորական ատենախոսության պաշտպանության համար – 25000 դրամ