Սնանկության կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի նկատմամբ հայտարարվել է հրապարակային նկատողություն

«Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդխորհրդի կարգապահական հանձնաժողովը որոշել է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի նկատմամբ հայտարարել հրապարակային նկատողություն:

Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿ կազմակերպության Կարգապահական հանձնաժողովի կողմից՝ քաղաքացի՝ Արտյոմ Արամի Աբելյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի  վերաբերյալ ՙՍԳԿԿ՚ ԻԿԿ դիտորդ խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանին հասցեագրված և <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ում՝ 28.03.2019թ. ստացված ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Խաչատրյանի  կողմից ներկայացված դիմումի հիման վրա, 05.04.2019թ. տրված եզրակացության քննարկում:

 

Դիտորդ խորհրդի նախագահ Ա.Չիտչյանը ներկայացրեց օրակարգի չորրորդ հարցը և այն դրվեց քննարկման:

 

<<Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա>> ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը

 

 ՈՐՈՇԵՑ

Արտյոմ Արամի Աբելյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին հայտարարել հրապարակային նկատողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել