Կադաստրի կոմիտեի գրասենյակներում ձեր անունից դիմում ներկայացնելը կարող եք նաև լիազորել այլ անձի: Ձեր կողմից լիազորված անձը գրավոր հասարակ լիազորագրով (առանց նոտարի վավերացման) կարող է դիմում գրել մեր սպասարկման գրասենյակներում միմիայն այն գործառույթների վերաբերյալ, որոնք իրականացնում են մեր ստորաբաժանումները (սեփականության իրավունքի գրանցում, տեղեկությունների տրամադրում, սխալների ուղղում և այլն), ինչպես նաև ստանալ ավարտական փաստաթղթեր:
Այս մասին հայտնում են կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունից: