Բարձրագույն դատական խորհուրդը հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում գտնվող գործերի քննությունն ավարտված չլինելու վերաբերյալ, հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, դատավորի համաձայնությունը, որոշել է վերջինիս Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը ներառյալ: