Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2019 թվականի մայիսի 2-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ: