Կենսաթոշակ կնշանակի նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկյաացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալականերաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրիագիծ, որով առաջարկում է հարկային ծառայությունում առնվազն 10 տարի հարկային մարմնի քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու  կամ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալու, կամ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո՝ 65 տարին լրանալու դեպքում, տրամադրել բժշկական սպասարկում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նույն արտոնությունը կգործի նաև մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձի համար, որի լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացության կամ 65 տարին լրանալու դեպքում:

Նախատեսվել է նաև, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ կնշանակվի՝

  • հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը), եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
  • մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված հիմքերով (Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են` անձնական դիմումը, մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը), եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:

Նախագիծը նաև սահմանում է. «Հարկային կամ մաքսային  ծառայության քննչի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի չափից: Այս դեպքում հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային  ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային  ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, կոչումը հարկային կամ մաքսային ծառայությունում քննչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ»:

Հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոնից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը ազատված, սակայն կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակը նշանակվում է.

  • 2019 թվականի հունիսի 1-ից՝ եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը,
  • դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են 2019 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:»:

Oրենքն, ընդունվելու դեպքում, ուժի մեջ է կմտնի 2019թ. հունիսի 1-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել