Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հանրային քննրակման է ներկայացրել օրենքի նախագծի փաթեթ:
Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն:
«Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն»,-նշում է նախագծի հեղինակը:
Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: