Մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 33 հասցեի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:12-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Ուղևորը՝ Ս.Հ.-ն (ծնված 2003 թ.), տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն: