Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Վաղարշյան և Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկում մայիսի 7-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Վաղարշյան փողոցի Կոմիտասի պողոտայից դեպի նշված խաչմերուկ երթևեկության ուղղության 1.3 գծանշման դեպի ձախ տեղափոխած հատվածի երկարությունը կկարճացվի մինչև 30 մետր երկարության` նախկին 50 մետրի փոխարեն, և միաժամանակ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վաղարշյան փողոցում՝ խաչմերուկից դեպի Կոմիտասի պողոտա երթևեկության ուղղության մոտ 55 մետր հատվածում՝ բացի հասարակական տրանսպորտից՝ գործող կանգառի կետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել