Առողջարանային բուժման նպաստը տրվում է հիվանդանոցային բուժական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան բուժման ուղարկված վարձու աշխատողներին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողներին` առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից: Այս մասին հայտնում են սոցիալական ապահովության պետական ծառայությունից։
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց առողջարանային բուժման նպաստ չի տրամադրվում: