«Նույնականացման քարտերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ նույնականացման քարտը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).
2) լրացել է վավերականության ժամկետը.
3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.
4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել: