Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում`25 հազար դրամի չափով:
Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝ առաջացնում են տուգանքի նշանակում` 300-400 հազար դրամի չափով:
Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝ առաջացնում են տուգանքի նշանակում` 400 հազար դրամի չափով: