Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել «ՖԼՈՐ ԴԵ ՍԹԱՐ» ընկերությունում, որը զբաղվում է խաղալիքների իրացմամբ:
Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից իրացվող խաղալիքների վրա բացակայում է հայերեն մակնշումը: Հայտնաբերված խախտման համար ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումը վերացվել է:
Ստուգում անցկացվել է նաև «ԱՐԹՄԵԴ» բժշկական-վերականգնողական կենտրոնում, որի ընթացքում պարզվել է, որ կենտրոնի օգտագործվող չափման միջոցները (սարքավորումները) ստուգաչափված չեն:
Խախտման համար «ԱՐԹՄԵԴ» բժշկական-վերականգնողական կենտրոնի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, իսկ խախտումները վերացվել են: