Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 26-ին որոշումներ է ստորագրել, որոնցհամաձայն.
Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով է պարգևատրվ ել.
1) «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը,
2) Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի Ինգա Ավդալյանը։
Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ Ինեսսա Հախնազարյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով։