Արդարադատության նախարարությունը e-draft.am-ում հրապարակել է նոր նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ նաև գլխավոր դատախազի, հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ:
Նշվում է նաև, որ կարգապահական խախտման փաստի առթիվ Գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք պետք է դառնա:
Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու (ծառայողական քննություն անցկացնելու) միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու (ծառայողական քննություն նշանակելու) լիազորություն ունեցող պաշտոնատար անձին կամ մարմնին: Կարգապահական վարույթի (ծառայողական քննության) արդյունքների մասին համապատասխան պաշտոնատար անձը կամ իրավասու մարմինը պարտավոր է տեղեկացնել միջնորդությամբ դիմած դատախազին»: