Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 29-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է հանրակրթական ուսումանական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվող կազմակերպությունների ցանկը:
Դրանք են՝
1.«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
2.«Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ
3.«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ
4.«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
5.«Կրթություն առանց սահմանի» ՀԿ
6.«Հույս և ապագա» երեխաների աջակցությա և զարգացման բարեգործական ՀԿ
7.«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ