Կարգելվի աշակերտի, ուսանողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները կատարելու գովազդը

Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխութոյւններ կատարել «Գովազդի մասին» օրենքում:

Պատգամավորը առաջարկում է արգելել կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։

Օրենքը 2-րդ ընթերցումը կանցնի ԱԺ-ում: Օրենքը խախտելու դեպքում 100 հազար դրամի տուգանք է նախատեսված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել