ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ ձևավորվել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նոր կազմը: Այս մասին հայտնում են ՓՊ մամուլի ծառայությունից:
ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի նոր կազմում հասարակական հիմունքներով ընդգրկվել են փաստաբաններ Ռուզաննա Հարությունյանը (նախագահ, արտոնագիր 2425), Անի Ալավերդյանը (արտոնագիր 2155), Մարի Ստեփանյանը (արտոնագիր 2449), Անի Դավթյանը (արտոնագիր 2410) , Աննա Չերքեզյանը (արտոնագիր 2347), Վահրամ Գալստյանը (արտոնագիր 2161), Էդիկ Ոսկանյանը (արտոնագիր 2194):
Երիտասարդական խորհուրդը կգործի երկու տարի ժամկետով: