Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի իրացման կետում (Ա/Ձ Կամո Հարությունյան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական բաժնից:
Տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: Անհատ ձեռնարկատեր Կամո Հարությունյանը կատարել է վերահսկիչի հանձնարարականը: