Աշոտ Զ.-ն խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին. ոստիկանություն

Մայիսի 1-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտած-ծակած թափացող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Նորավան գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Նորավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Զ.-ն խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝պատճառելով վնասվածք:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.45-ին, Աշոտ Զ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Աշոտ Զ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել