Գագիկ Ծառուկյանի մասին ՔՈ-ի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Արթուր Դավթյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ստուգողական գործողություններ կկատարվեն և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», – նշեց գլխավոր դատախազը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է դատախազություն և ԱԺ նախագահին` դադարեցնելու Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել