Դա մոտավորապես նույն է, որ ինչ-որ նկարչի ցուցահանդես կազմակերպելու համար հայտարարվի մրցույթ. Նիկոլ Փաշինյան

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտարային կազմակերպությանը՝ 6 միլիոն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն. «Սրանով մենք գովազդ կապահովենք Հայաստանի համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են էլեկտրոնային երաժշտությամբ՝ գիտեն, որ այն ոլորտի աշխարհի առաջատար փառատոններից մեկն է և ՀՀ-ի վրա մեծ ուշադրություն է կենտրոնացնելու:

Փոխնախարարն էլ նշեց, որ սա հեղինակային փառատոն է և եթե անգամ գնման մրցույթ հայտարարեն, միևնույն է, այլ կազմակերպություն չի կարող մասնակցել:

Փաշինյանը պարզաբանեց. «Դա մոտավորապես նույն է, որ, ենթադրենք, ինչ-որ նկարչի ցուցահանդես կազմակերպելու համար հայտարարվի մրցույթ: Օրինակ՝ այսինչ նկարիչի ցուցահանդեսը Երևանում կազմակերպելու համար հայտարարվում է մրցույթ և այդ մրցույթում հաղթում է ոչ թե այս նկարիչը, այլ բոլորովին այլ նկարիչ»:

Շարունակելով վարչապետի միտքը Մհեր Գրիգորյանն էլ տեղից արձագանքեց. «Որովհետև ինքն ավելի էժան է առաջարկել»,-այս արտահայտության վրա սկսեցին ծիծաղել ինչպես վարչապետը, այնպես էլ նիստի մասնակիցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել