Պետք է ամիսը 1 անգամ զանգել թոշակառուի հետ Skype-ով խոսել. փոխանակ առաջ գնանք, հետ ենք գնում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին այսօր՝ մայսի 2-ին, քննարկվեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում  է կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի, գործով 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի տարեկան առնվազն 1 անգամ բանկ ներկաայնալու և ՀՀ-ում լինելու ու հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները:

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կեսաթոշակի վճարումը դադարեցնելու վերաբերյալ դրույթը և գործարկել արտերկրում ՀՀ քաղաքացիների մահվան ռեեստրը:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում կավելանա կենսաթոշակի և նպաստների վճարմանն ուղվող ծախսերը:

«Միայն ապրիլի 1-ի տվյալներով այդ ծախսերը կավելանան 3.2 միլիարդ դրամով: Գործող օրենսդրությամբ, օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի վերաբերյալ ՔԿԱԳ գրանցումները, մահվան դեպքերը կատարում են այդ երկրներում գործող ՀՀ հյուպատոսական հիմնարկները, սակայն դա իրականացվում է բացառապես կամավորական սկզբունքով: Այսինքն, եթե մարդը ցանկություն չհայտնի մահվան փաստը գրանցել, ապա մենք այդ մասին տեղեկատվություն չենք ունենա»,-նշեց նախարարը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ բանկ ներկայանալու պահանջի հետ կապված դրույթը այժմ վերանայվում է և հնարավոր է շուտով վերացվի. «Բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ չունի ողջ լինելու փաստը արձանագրելու հետ: Այս դեպքում անձը կարող է սոցաշխատողի կամ բանկի աշխատողի միջոցով դա իրականացել: Մենք ուղղակի տեխնիկական դժվարությունն ենք լուծում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ չի հասկանում այն նախագծերը, որոնք հետ զարգացման են տանում:

«Ասում են՝ հիշողությունը մեր կարճ է, բայց այդքան էլ կարճ չէ: Այս ամենը առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ ՀՀ-ում տասնյակ հազարավոր թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, սակայն թոշակ են ստանում և դրա արդյունքում պետության միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք էլի առաջարկում ենք մեխանիզմ ստեղծել, որ միջանցքներ ստեղծենք, որ դա տեղի ունենա՞: Անհասկանալի տրամաբանություն  է: Պետք է մարդկանց օգնել, որ այդ հավաստագրումը մարդկանց  համար ավելի հեշտ տեղի ունենա, սակայն դա պետք է անել առաջ գնալու, ոչ թե հետ գնալու ճանապարհով»:

Վարչապետը առաջարկեց ամիսը մեկ անգամ զանգել և Skype-ի միջոցով անձամբ շփվել թոշակառուի հետ. «Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաները օգտագործենք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հետ գնանք: 21-րդ դարն է, գտեք տեխնոլոգիական լուծումներ, որ մարդու գոյություն ունենալու փաստը արձանաագրվի»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ ՏՏ-ն հիմա հնարավորություն է տալիս մարդու դեմքը, գտնվելու վայրը և այլ տրվալներ ճշտել հենց միայն հավելավծների միջոցով:

«Պետք է խնդիրները վեր հանենք և արագ սկսկենք գործընթացը, քանի որ ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հանձանարարեց աշխատել այդ ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել