Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Զբաղվածության խթանման, աշխատաշուկայի ուսումնասիրման և ոլորտին առնչվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրի աշխատանքների իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Աշխատիր Հայաստան» ծրագրի իրականացման աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի»: