Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Տավուշում հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը 1987թ. ծնված Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 30-ին, Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել:

«Պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,-նշել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել