Տարբեր մեքենաներից գազի բալոններ ու լուսարձակներ է գողացել. ոստիկանությունը հայնաբերել է քաղաքացուն

Ապրիլի 28-ին, գիշերվա չորսն անց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել Լեփսիուսի փողոցի մի բնակչից, որ գիշերվա մեկից չորսն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են գազի բալոնը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Առավոտյան 9-ին նույն փողոցի մեկ այլ բնակչից ստացվել է նմանատիպ նոր ահազանգ. ապակին կոտրելու և բեռնախցիկը բացելու միջոցով շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են հետևի լուսարձակները և գազի բալոնը: Եվս երեք ժամից ստացվում է երրորդ ահազանգը, այս անգամ Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի մի բնակչից. դռան ապակին կոտրելու միջոցով փորձել են գողություն կատարել շենքի բակում կայանված իր «Նիսսան Տիդայից», սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել են:

Քանաքեռ-Զեյթունի բաժին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեք գողությունն էլ կատարել է 34-ամյա Մեսրոպ Գ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնակվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել