Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու վերաբերյալ նախապատրաստվել է 213 նյութ. դատախազություն

Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք, նախորդ տարվա 3416-ի դիմաց: Աճ է արձանագրվել 109 դեպքով կամ 3.2%-ով: Արձանագրված դեպքերից 2358-ը կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32.3%-ը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 727-ը կամ 63.8%-ը` զինվորական, 413-ը կամ 36.2%-ը` այլ ընդհանուր, իսկ 27 դեպքի կամ 0.8%-ի հանգամանքները 2019թ. հունվարի 1-ի դրությամբ դեռևս պարզված չեն եղել:

Նախորդ տարվա համեմատ պատահարներն աճել են 151-ով կամ 6.8%-ով, հանցագործությունները նվազել են 67-ով կամ 5.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 41 դեպքով կամ 5.3%-ով, իսկ այլ հանցագործությունները՝ 26-ով կամ 5.9%-ով: Եթե 2017թ. ընթացքում արձանագրված 1207 հանցագործությունից 191-ը, կամ 15.8% են եղել ծանր և առանձնապես ծանր, որոնցից 111-ը` ծանր, իսկ 80-ը` առանձնապես ծանր, ապա 2018թ. արձանագրված 1140 հանցագործությունից ծանր և առանձնապես ծանր եղել են 163-ը, կամ 14.3%-ը, որոնցից 120-ը` ծանր, 43-ը` առանձնապես ծանր: Այսինքն, նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել՝ 37 դեպքով, կամ 46.2%-ով:

2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը՝ զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի,  1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ  կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու  դեպքեր են:

2018թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 38 զինծառայող, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից սպանության, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ականի պայթյունի, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 11-ը՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ հիվանդության, 6-ը՝ ավտովթարի, 3-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ մարտական  ծառայություն կրելու կանոնների խախտման, 2-ը՝ թռիչքների կանոնների խախտման հետևանքով: 2017թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 56 զինծառայող, այդ թվում 21-ը՝ հակառակորդի արձակած կրակոցներից:

Հաշվետու ժամանակաշրջանում ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող (2017թ.՝ 1813), այսինքն՝ արձանագրվել է նվազում 640-ով կամ 35.3%-ով: Ընդ որում, գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածք ստացած զինծառայողների թիվը /54-102/:

Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում, զինվորական հանցագործությունների մեջ առավել տարածված են մնում զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված (ՀՀ քրեական օրենսգրքի 356-360-րդ հոդվածներ), ինչպես նաև զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված (ՀՀ քրեական օրենսգրքի 361-364 հոդվածներ) հանցագործությունները: Եթե 2017թ. ընթացքում արձանագրվել է նման հանցագործությունների 441 դեպք, ապա 2018թ. դրանց թիվը կազմել է 395:

Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են  հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման արդյունքները պայմանավորված են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ:

Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դառնում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Առանձնակի կարևորվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի հետևողականությունը:

Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դառնում նաև համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պահանջով հնարավորինս վեր են հանվել նշված բնույթի հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ (գրվում են միջնորդագրեր, հաղորդումներ, դատախազները մասնակցում են դրանց քննարկումներին, անում են գործնական առաջարկություններ դրանց կանխարգելման ուղղությամբ և այլն):

Բացի դրանից, որպես հանցագործությունների կանխարգելման արդյունավետ միջոց, կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից հաճախակի՝ զորամասերում, ինչպես սպայական անձնակազմի, այնպես էլ ժամկետային զինծառայողների շրջանում, անցկացվել են զրույց-զեկուցումներ, դասախոսություններ, տրվել են պարզաբանումներ, կատարվել են օրենքների, այլ նորմատիվ ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների, հրահանգների մեկնաբանություններ և վերլուծություններ:

Կատարված ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

Նախապատրաստված բազմաթիվ նյութերի և հարուցված քրեական գործերի վերլուծությունների համաձայն, եզակի չեն դեպքերը, երբ արձանագրված հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են՝ զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները, որոնք երբեմն հանգեցրել են զորամասը կամ ծառայության վայրը լքելուն, հետևաբար դրանց իրական պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու, վեր հանելու, հանցագործություն կատարած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու դեպքում զգալիորեն կկրճատվեն ու կնվազեն վերը հիշատակված բնույթի հանցագործությունները:

Հարկ է փաստել, որ հաշվետու ժամանակահատվածում  հանցավորության մակարդակը սպաների շրջանում աճել է. եթե 2017թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 258 դեպք, ապա 2018թ.` 263, այսինքն՝ աճ է արձանագրվել 5-ով, կամ 1.9 %-ով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. արձանագրված հանցագործություն կատարած զինծառայողների թվաքանակում սպաների տեսակարար կշիռը կազմում է 25.7% (2017թ.` 23.7%), ենթասպաներինը` 1.4% (2017թ.` 2.3%), պայմանագրային զինծառայողներինը` 18.1% (2017թ.` 18.7%), ժամկետային զինծառայողներինը` 54.7% (2017թ.` 55.2%):

Կատարված վերլուծություններով պարզվել է նաև, որ 2018թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2819 քրեական գործ, որոնցից 303-ը փոխանցվել են նախորդ տարվանից, 1211-ը՝ հարուցվել են հաշվետու տարում, 13-ը՝ ստացվել է այլ մարմիններից, 1292-ով վերսկսվել է նախաքննությունը, 2-ը միացվել է այլ գործերի:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործերից 1358-ի նախաքննությունն ավարտվել է: Դրանցից 20-ը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարաններ, 1338-ով վարույթները կարճվել են: Ընդ որում՝ 216-ով վարույթները կարճվել են ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդ. 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 949-ը՝ ՀՀ քր. դատ. օր-ի 37-րդ հոդվածի (իրադրության փոփոխման), 173-ը՝ այլ հիմքերով: Իրադրության փոփոխման հիմքերով վարույթները կարճված քրեական գործերից 715-ով վարույթները կարճվել են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, 227-ով՝ զորակոչիկի զինված ուժեր զորակոչվելու կապակցությամբ: 1016 քրեական գործով վարույթները կասեցվել են, 5 քրեական գործ ուղարկվել է այլ մարմիններ, 436  քրեական գործ փոխանցվել է 2019թ.:

Հաշվետու ժամանակահատվածում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու վերաբերյալ նախապատրաստվել է 213 նյութ, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը: Դրանցից 203-ը՝ ՀՀ քր. դատ. օր-ի 35-րդ հոդ. 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 1-ը՝ ՀՀ քր. դատ. օր-ի 37-րդ հոդվածի, 9-ը՝ այլ հիմքերով:

Զինվորական դատախազության դատախազների ամենօրյա առանձնակի հսկողության տակ են գտնվել հաշվետու ժամանակահատվածում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները և դրանց նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության իրականացումը։

Անդրադառնալով այդ հանցագործությունների դեպքերի շարժընթացին ու վիճակագրական տվյալներին՝ հարկ է նշել, որ 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի է, քան 2017թ.: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր: Դրանցից 173-ով  հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հատկանիշներով:

Բացի դրանից, 2018թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթ են ընդունվել նաև նախորդ՝ 2017թ.-ից փոխանցված  կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված, անավարտ մնացած 62 քրեական գործ (2017թ.` 34), վարույթը վերսկսված 8 քրեական գործ (2017թ.` 8), այլ մարմիններից ստացված 40 քրեական գործ (2017թ.` 7), քրեական գործերից անջատված մասեր՝ 6 (2017թ.` 7), դատախազների կողմից լրացուցիչ քննության վերադարձված 2 քրեական գործ (2017թ.` 0):

Ընդհանուր առմամբ 2018թ. ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ (2017թ.` 171), որոնցից 109-ի նախաքննությունն ավարտվել է (2017թ.` 88): Դրանցից 66-ով վարույթները կարճվել են (2017թ.` 52), այդ թվում՝ 15-ով՝ ոչ արդարացնող (2017թ.` 13) հիմքով: 43 քրեական գործ 86 անձի վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ (2017թ.` 36 գործ, 72 անձ):

8 քրեական գործով վարույթները կասեցվել են (2017թ.` 4), ընդ որում, 4-ով վարույթները կասեցվել են ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի հիմքով (2017թ.` 1), 4-ով՝ ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդ. 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (2017թ.` 3):

32 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության (2017թ.` 4), 33-ը միացվել են մեկ վարույթում (2017թ.` 12), 109 քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է և դրանք փոխանցվել են 2019թ. (2017թ.` 33):

Կատարված ուսումնասիրությունն ու վերլուծությունը վկայում են այն մասին, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է ինչպես կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը հստակեցնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի 2017թ. հունվարի 19-ի թիվ 3 հրամանով հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանմամբ և այդպիսի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության անխուսափելիությամբ։

  Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները  վերացնելու նպատակով  զինված ուժերի ստորաբաժանումներում շարունակվում են նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումները: Ապահովվում է նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձևական փաստաթղթավորման արատավոր դրսևորումներից:

Ընդհանուր առմամբ, 2018թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (2017թ.՝ 57.458.594 դրամ), որոնցից մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, ինչը 8 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը (2017թ.՝ 51.607.924 դրամ):

2018թ. շուրջ 61.9%-ով նվազել են կրկնահանցագործությունները, ինչը մեծապես պայմանավորված է հանցագործություններ կատարած զինծառայողների նկատմամբ զորամասերի հրամանատարությունների, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից իրականացված խիստ հսկողությամբ, նրանց հետ տարվող բացատրական աշխատանքներով: Կարծում ենք, որ կրկնահանցագործությունների դինամիկայի վրա դրական ազդեցություն է ունեցել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ նրանց կողմից գործուն զղջալու, հանցագործությունն առաջին անգամ կատարված լինելու դեպքերում հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պրակտիկան: Պրակտիկան ցույց է տալիս, որ հանցավոր շեղում թույլ տված երիտասարդների նկատմամբ ներողամտության ցուցաբերումը շատ դեպքերում կարող է նրանց վրա ավելի մեծ դրական ազդեցություն ունենալ ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև հետագա ողջ կյանքի ընթացքում:

2018 թվականին զինվորական դատախազության դատախազների կողմից էական աշխատանքներ են իրականացվել նաև նախորդ տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզական աշխատանքների կատարման արդյունավետության բարձրացման, առկա թերությունների հայտնաբերման և դրանց վերացման ուղղությամբ։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական ստորաբաժանումների վարույթներում առկա են եղել նախորդ տարիներից փոխանցված, ՀՀ քր. դատ օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված 906 քրեական գործ (2017թ.` 902): 2018թ. ընթացքում նույն հիմքով կասեցվել է ևս 90 քրեական գործ (2017թ.` 56): Կատարված վերլուծությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)  կասեցված քրեական գործեր չեն վերսկսվել, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման դեպքեր չեն արձանագրվել:

2018թ. ընթացքում, ղեկավարվելով ՀՀ զինվորական դատախազի 12.06.2017թ. N13 կարգադրության և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ ՌՈ բաժիններում և բաժանմունքներում ուսումնասիրվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված քրեական գործերով կազմված օպերատիվ փնտրողական գործերը՝ հանցանք կատարած անձանց բացահայտման ուղղությամբ դատախազական գործունեության կազմակերպման միասնական կառուցակարգեր ձևավորելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտման առարկա են դարձել հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով իրականացված միջոցառումների՝ օպերատիվ հարցումների, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման նպատակով տարբեր իրավասու մարմիններին հասցեագրված գրությունների իրավական հիմքերը, դրանց կատարման անհրաժեշտությունը, ժամանակին կատարված լինելը և դրանց արդյունքում ստացված տեղեկությունների հավաստիությունը: Այդ ընթացքում նախաքննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների հայտնաբերման և հետաքննության մարմնին ուղղորդող նշանակության ցուցումներ տալու անհրաժեշտություն չի առաջացել:

Նախաքննության մարմնի՝ քննիչի կողմից տրված գրավոր հանձնարարությունների հիման վրա իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Քրեական գործերով ձեռք բերված տվյալների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների միջև հակասություններ չեն հայտնաբերվել:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումներ չեն հայտնաբերվել:

2018թ. ընթացքում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումների և հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման ու լուծման մասին օրենքի և մյուս համապատասխան իրավական ակտերի, հանձնարարականների (ցուցումների) պահանջների կատարումն ապահովելու նպատակով կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից հետաքննության  մարմիններում անցկացվել են 436 ստուգումներ և ուսումնասիրություններ` նախորդ տարվա 394-ի դիմաց:

Կատարած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտումների 49 դեպք (2017թ.` 4), 51 անձի վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են միջնորդություններ՝ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ: Արդյունքում՝ 8 անձ ենթարկվել է կարգապահական տույժերի:

2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողությամբ նախապատրաստվել և ավարտվել է 5583 նյութ (2017թ.` 5492), որոնցից 2767-ը` քննչական (2017թ.` 3021), 2816-ը` ՌՈ ստորաբաժանումների և զորամասերի կողմից (2017թ.` 2471):

Հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով կայացված 2033 մերժման որոշումներից 7-ը վերացվել է և հարուցվել են քրեական գործեր (2017թ.` 6): Դրանցից 5-ով վարույթները կարճվել են, 2-ով նախաքննությունն ընթացքի մեջ է:

2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազների կողմից վերահսկողություն է իրականացվել կայազորների զինվորական դատախազություններից ստացված 755 նյութերով կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականության նկատմամբ (2017թ.` 534): Բոլոր նյութերով կայացված որոշումների օրինականությունը վերստուգվել և հաստատվել է:

Դատախազության կողմից մշտապես կարևորվում է զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: Համոզված ենք, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը:

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ զինվորական դատախազության մարմինների կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ բաժինների վարույթում քննվող 4872 քրեական գործի նկատմամբ (2017թ.` 4310):

2436 քրեական գործի նախաքննությունն ավարտվել է (2017թ.` 2006): Ավարտված քրեական գործերից 588-ը` 915 անձի նկատմամբ (2017թ.` 642 գործ, 953 անձ) մեղադրական եզրակացությամբ, 2 գործ 2 անձի նկատմամբ՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու որոշմամբ ուղարկվել են դատարաններ, 1848 քրեական գործով վարույթները կարճվել են (2017թ.` 1362), 1177 քրեական գործով վարույթները կասեցվել են (2017թ.՝ 1328), 108 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության (2017թ.` 64), 181-ը միացվել է այլ գործերի (2017թ.` 162), 912-ը փոխանցվել է 2019թ. (2017թ.` 719):

2018թ. ընթացքում քրեական գործերով վարույթները կարճելու 38 (2017թ.` 18) որոշում վերացվել է:

Զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարաններ է ուղարկվել 588 քրեական գործ 915 անձի վերաբերյալ (2017թ.` 642 գործ 953 անձի վերաբերյալ): Դատարան ուղարկված բոլոր գործերն էլ ընդունվել են վարույթ:

Նախորդ տարվանից փոխանցված քրեական գործերի հետ մեկտեղ, ընդհանուր առմամբ, 578 քրեական գործ 852 անձի վերաբերյալ քննվել է դատարանում, որոնցից 453 քրեական գործի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, դատապարտվել է 643 անձ (2017թ.` 529 գործ, 818 անձ):

Դատարանների որոշումներով 114 քրեական գործ 193 անձի վերաբերյալ կարճվել է (2017թ.՝ 11 գործ, 16 անձ): Բացի դրանից, 39 անձ պատժի կրումից ազատվել է համաներման ակտի կիրառմամբ (2017թ.` 3 անձ): 10 քրեական գործով 15 անձի վերաբերյալ  և 3 առանձին քրեական գործերով 4 անձի մասով կայացվել է արդարացման դատավճիռ (2017թ.՝ 2 գործ, 6 անձ), իսկ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ չեն կիրառվել (2017թ.` 2 գործ, 2 անձ):

Դատապարտված 643 անձից 599-ը եղել է զինծառայող (2017թ.` 750): Դատապարտված զինծառայողներից 138-ը եղել է սպա (2017թ.` 177), 461-ը` պայմանագրային և ժամկետային զինծառայող (2017թ.` 573): Նախորդ տարվա համեմատությամբ 151-ով նվազել է դատապարտված զինծառայողների թիվը: Զինծառայողների հետ մեկտեղ դատապարտվել է նաև 44 քաղաքացիական անձ, այդ թվում` 1 անչափահաս:

2018թ. ՀՀ զինվորական դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են «2017թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից իրականացված դատախազական հսկողության վիճակը», «2016-2017թթ. ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կողմից կատարված բռնարարքների դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության  օրինականության նկատմամբ հսկողության /վերահսկողության/ և մեղադրանքի պաշտպանության բնագավառներում իրականացված դատախազական գործունեության արդյունքները»:

Ուսումնասիրվել և ամփոփվել են նաև «2011-2017թթ. ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից իրենց առողջությանը վնաս պատճառելու /անդամախեղելու/ եղանակով զինծառայությունից խուսափելու դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության բնագավառում իրականացված դատախազական գործունեության արդյունքները»:

Կատարված բոլոր ուսումնասիրություններով և ամփոփումներով ստացված արդյունքները, զեկուցագրերով, սահմանված ժամկետներում ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազին կամ ՀՀ գլխավոր դատախազի՝ հանձնարարականը տված տեղակալին, իսկ յուրաքանչյուր ուսումնասիրության և ամփոփման արդյունքներով հետևություններ են արվել նշված բնագավառում աշխատանքների կազմակերպման ավելի արդյունավետ կանոնակարգեր սահմանելու, դրանք քրեադատավարական արդի պրակտիկային համապատասխան կիրառելու ուղղությամբ:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 394 ուսումնասիրություն (2017թ.` 384):

Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է 292 խախտում (2017թ.՝ 253): Ուսումնասիրությունների արդյունքում խախտումների արձանագրման ցուցանիշն ունեցել է շուրջ 10% աճ: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված 43 ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 42 խախտում:

Ուսումնասիրությունների արդյունքում 2018թ. ընթացքում տրվել է 101 նախազգուշացում (2017թ.` 178), ուղարկվել է 60 հաղորդում (2017թ.` 62): Պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2018թ. ընթացքում տրվել է 101 նախազգուշացում (2017թ.` 178), որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 200 մլն ՀՀ դրամի վնաս, որը կազմում է 2018թ․ընթացքում վերականգնված վնասի շուրջ 30%-ը։

2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է համապատասխանաբար՝ 1.803.945.459 և 265.715.850 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 2.069.661.309 ՀՀ դրամ), որից դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է համապատասխանաբար՝ 587.459.012 ՀՀ դրամ և 92.771.042 ՀՀ դրամ (որից 8.291.197 ՀՀ դրամը՝ նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից), ընդհանուր՝ 680.230.054 ՀՀ դրամ։

Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.069.661.309 ՀՀ դրամ (2017թ.՝ 1.805.202.342  դրամ), իսկ վերականգնված վնասի չափը՝ 680.230.054 ՀՀ դրամ (2017թ.՝ 294.507.920 դրամ)։

2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրություններով նախապատրաստվել է 133 նյութ (2017թ.` 118)։ Հարուցվել է 58 քրեական գործ (2017թ.` 47) և 8 հայց (2017թ.` 8)։

2018թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել  է 8 հայց, որոնցից 2-ը՝ քաղաքացիական և 6-ը՝ քրեական դատավարության կարգով։ Հարուցված հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 31.318.871 ՀՀ դրամ։

Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիական դատավարության կարգով հարուցվել է 1 հայց՝ 8.476.000 ՀՀ դրամ վնաս բռնագանձելու պահանջի և սնանկ ճանաչելու վերաբերյալ 1 դիմում՝ 19.034.050 ՀՀ դրամի չկատարված անվիճելի պարտավորության վերաբերյալ: Բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 27.510.050 ՀՀ դրամ։

Հայցադիմումը և սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու նպատակով հայցադիմումով դատարան է ներկայացվել հայցագնի չափով պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է: Հայցադիմումը՝ 8.476.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, դատական ակտը դեռևս չի ստացել օրինական ուժ:

Սնանկ ճանաչելու մասին դիմումը բավարարվել է: Պարտապանը ճանաչվել է սնանկ, իսկ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նշանակվել է սնանկության գործով կառավարիչ, որի կողմից դեռևս պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարություն չի տրվել: Պետությանը պատճառված 27.510.050 ՀՀ դրամի վնասը դեռևս չի վերականգնվել:

Հաշվետու ժամանակաշրջանում քրեական դատավարության կարգով հարուցվել է 6 հայց, որոնցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 3.808.821 ՀՀ դրամ։

Ներկայացված հայցադիմումներից 5-ն ամբողջությամբ բավարարվել է, վերականգնվել է պետությանը պատճառված 3.610.134 ՀՀ դրամի վնասը, իսկ 1 հայցադիմումը՝ 168.687 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ դատաքննության փուլում է:

2018թ. ընթացքում հարուցված հայցերով վերականգնվել է պետությանը պատճառված 3.640.134 ՀՀ դրամի վնաս (2017թ. ընթացքում՝ 1.448.010 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել