Եվրամիության կողմից ֆինանասավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող «Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման» ծրագրի շրջանակներում ապրիլի 23-ին տեղի ունեցավ հասարակական կազմակերպությունների հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման ընթացքում վեր հանված խնդիրների և առաջրկությունների կլոր-սեղան քննարկում:
«Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագիր» ծրագրի ղեկավար Անահիտ Ղազանչյանը նշեց, որ հանդիպմանը քննարկվելու է հատկապես գործատուներին անհագստացնող մի խնդիր՝ կազմակերպություններում կամավորների ներգրավումը: «Կամավորները հասարակական կազմակերպության ոլորտի անքակտելի մասն են, առանց կամավոր հնարավոր չէ աշխատել, հնարավոր է դրամաշնորհ չլինի, աշխատող չլինի, բայց կազմակերպության առաքելությունը հետաքրքրի հանրությանն ու կամավորներ գան, ցանկանան աշխատել այդ կազմակերպությունում»,-նշեց նա՝ հավելելով, որ ինստիտուտը պետք է իրավական ամուր հիմքերի վրա դրվի:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ողջույնի իր խոսքում հաստատեց, ոլորտում րավական բացերի առկայությունն ու հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպումները քայլ առաջ կլինեն կամավորի ինստիտուտի զարգացման հարցում:
Ինչպես կամավորական ինստիտուտի առկա բացերի, այնպես էլ շահութահարկի հաշվարկման խնդիրների, հաշվառման առանձնահատկությունների մասին խոսեց ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը: Նա նաև ներկայարեց ՀԿ-ներում կամավորների վերաբերյալ օրենքի դրույթներում առկա խնդիրները:
Հավելենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: