Գևորգ Մինասյանը՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերի`
Գևորգ Մինասյանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել