Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 4-րդ հոսքի` 2019 թվականի ընդունելություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 30 տարեկան շրջանավարտները:

Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցում կդասավանդեն ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ, ինչպես անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկումների։ Դպրոցի ավարտական փուլում դպրոցի ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացված հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:

Ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2019թ.-ի մայիսի 10-ը, ժամը 23:59-ը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։ Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները կարող են հավակնել սովորելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը անցկացվելու է 2019 թվականին մայիսի 15-ից մինչև նոյեմբեր 30-ը ներառյալ, Երևանում: Դասերը անցկացվելու են շաբաթական երկու անգամ, հիմնականում օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝
1. Սուրճ/թեյի ընդմիջումները,
2. Դասընթացի հետ կապված նյութերը:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 10 հոգի:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 54-01-99:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Առաջարկում ենք նաև ծանոթանալ մեր Դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին այստեղ՝

  • http://iravaban.net/112319.html#ad-image-0
  • http://iravaban.net/70176.html
  • https://armla.am/40606.html
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել