Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որը գործունեություն է իրականացնում Երևանի երկու մասնաչյուղերում, Գյումրիում և Վանաձորում, իրականացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերության չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն:
Տրվել է չափման սարքավորումների շահագործումն արգելելու մասին կարգադրագիր՝ մինչև դրանց ստուգաչափումն իրականացնելը: Ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ: Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերացվել են ընկերության կողմից՝ չափիչ սարքավորումները ստուգաչափվել են:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաև «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոնի չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն:
Խախտումների համար ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ, արդյունքում՝ հայտնաբերված խախտումները վերացվել են ընկերության կողմից: