Երիտասարդը կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել 22-ամյա քաղաքացուն

Ապրիլի 26-ին, ժամը 19:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, ձախ թիակի շրջանի պեաձև քերծվածքներ, ձախ արմունկային հոդի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի 22-ամյա մի բնակիչ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18:30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մհեր Թ.-ն Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին և վնասել վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Մհեր Թ.-ն ժամը 20.00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել