Ոստիկանության հայտարարությունը՝ ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով:

Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվություն է:

Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ, առավել ևս՝ աշխատավարձի հարյուր տոկոսով, չեն եղել: Աշխատավարձի հարյուր տոկոսով պարգևատրում ոստիկանության համակարգում առաջին անգամ կատարվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին և մինչ օրս դրամական պարգևատրումները կատարվում են հստակ պարբերականությամբ:

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ու լրատվամիջոցներին՝ չճշտված ու հիմնազուրկ տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել