Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն կան․ ԶՊԳ

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված են աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն ու աշխատաշուկայում անմրցունակ անձի զբաղվածության ապահովումը:

Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են.

 1. անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը,

 2. անձի սոցիալական վիճակը,

 3. անձի տարիքը,

 4. անձի գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը,

 5. անձի բնակության վայրը,

 6. անձի փախստական լինելու հանգամանքը,

 7. անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը,

 8. անձի առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը,

 9. անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները,

10. անձի մինչև 3 տարեկան երեխա խնամելու հանգամանքը,

11. անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը:

Աշխատաշուկայում գործազուրկի  անմրցունակությունը որոշվում է աշխատաշուկայում գործազուրկի  անմրցունակության որոշարկման կարգին համապատասխան  (տե՛ս օրենսդրություն բաժինը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել