Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.4-րդ հոդվածի համաձայն համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-300 հազար դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 200-300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-300 հազար դրամի չափով: