Հունիսի 14-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ Արտակ Զեյնալյանը արձակուրդում կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:
2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել