Կառավարությունը այսօր կքննարկի «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը

Ազգային ժողովը այսօր կքննարկի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենդրական նախաձեռնությունը: «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամ և 10.000.000 մլն ՀՀ դրամ:

Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում Կենտրոնական բանկի մշակած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է նաև օրենքից հանել մինչև 100.000 դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը:

Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքի դրույթների տարածմանը, ապա հարկ է նշել, որ նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն ՀՀ դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։

Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ՝ ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը։

Տեղին է նշել, որ նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են նախագծի միայն փոքր վարկերի վրա սպառողական օրենսդրության դրույթները կիրառելու նպատակը։

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ վերը նշված Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել