Ֆրանսիան ապրիլի 24-ն առաջին անգամ նշում է որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օր

Ֆրանսիայում այս տարի առաջին անգամ նշվում է «Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օրը»՝ համաձայն նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հռչակագրի:

Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին: Մակրոնն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր հայտարարելու մտադրության մասին տեղեկացրել էր դեռևս փետրվարին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, իսկ այս ամսվա սկզբին կյանքի է կոչել իր մտադրությունն ու ստորագրել համապատասխան հռչակագիրը:

Այդ որոշումը հարուցել էր թուրքական կողմի զայրույթը, որն ավելի ուշ էլ ավելի էր բորբոքվել Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչ անող նախաձեռնության ընդունմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել