Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է երևանաբնակ վերապրածներին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:
Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանն էլլ Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում: