Կիմ Չեն Ընն առաջին անգամ հարցազրույց է տվել օտարերկրյա լրագրողին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստան ժամանելուց հետո առաջին անգամ, բացառիկ հարցազրույց է տվել «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար Պավել Զարուբինին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն։

Սա առաջին դեպքն է, երբ Կիմ Չեն Ընը հարցազրույց է տալիս օտարերկրյա լրագրողին:

«Ես Ռուսաստան եմ եկել մեր ժողովրդի ջերմ զգացումով: Լիահույս եմ, որ այս այցը հաջող և օգտակար կլինի, և որ հարգարժան նախագահ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կկարողանամ քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնկրետ հարցեր»,-ասել է նա:

Նշվում է, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է ապրիլի 28-ին:

Հայտնի է, որ ապրիլի 25-ին Վլադիվոստոկում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հյուսիսկորեացի գործընկերոջ հանդիպումը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել