Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից:
«Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝
https://stugum.emis.am/ կայքի միջոցով»,-նշում է նա:
Համակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://ktak.am/index.php/am/news/view/147