Ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը

Այս պահին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից ներկայացրած հայցադիմումի քննությունն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Նշենք, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց գաղտնի ձայնագրության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը նշել է, որ «Կոնգրես» հյուրանոցը Ռոբերտ Քոչարյանը ձեռք է բերել կաշառքի միջոցով:  Բացի դրանից՝ ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենը անդրադարձել է նաև նրա ընտանիքի ունեցվածքին: 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել