Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը 2 տարով երկարաձգել:
Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել մայիսի 18-ին։
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.: