Իրավաբանական խճանկար

1885 թվականին ֆրանսիացի մի բանկիր մահվան շեմին թողել է իր կտակը, որի մեջ կար հետևյալ պայմանը. «Իմ ժառանգորդը պարտավոր է իրեն կտակված իմ կարողությունից ինձ հատկացնել 20 հազար ֆրանկ, ինքն էլ իմ աճյունի հետ գերեզման իջնել»: Ժլատ ժառանգորդը մի քանի օր մտածել է, թե ինչպես խուսափի նշված պայմանի կատարումից, և ի վերջո ելքը գտել է: Հուղարկավորության օրը նա աճյունի վրա է դրել 20 հազար ֆրանկ արժողությամբ չեկը, և, որ դրանից ոչ ոք չկարողանա օգտվել, չեկի վրա հանգուցյալի անունը և ազգանունը գրվել են խոշոր տառերով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել