Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Տերայ շրջանում կիրառվում է ամուսնալուծության հնագույն սովորույթը, ըստ որի, ամուսնալուծման որոշում կայացնելու իրավունքը վերապահվում է միայն կնոջը:
Այդ հարցում ամուսինը ոչ մի դեր չի խաղում: Ամուսնալուծության գործողությունը շատ պարզ և հասարակ է: Եթե կինը որոշել է թողնել ամուսնուն, ապա պետք է հասարակական վայրում սոսի ծառ տնկի և նրա շուրջը երեք անգամ պտտվելուց հետո բնի վրա ատամներով երկու քերծվածք առաջացնի:
Դրանից հետո նա արդեն ազատ է համարվում և կարող է ուրիշի հետ ամուսնանալ: