Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է մշակել ուսուցիչների ազգային չափանիշներ. ԿԳՆ

Ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականությունը և առաջխաղացման հնարավորությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է մշակել ուսուցիչների ազգային չափանիշներ և հրավիրում է հանրակրթության ոլորտի ուսուցիչներին՝ քննարկումներին մասնակցելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են ԿԳ նախարարությունից:

Հայտագրվելու համար խնդրում ենք մինչև 2019թ. ապրիլի 25-ը, ժամը 18.00-ը նշված թեմային վերաբերող առավելագույնը 500 բառի սահմաններում մշակված առաջարկությունների փաթեթն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Առաջարկությունների փաթեթ ներկայացրած բոլոր ուսուցիչները կհրավիրվեն մասնագիտական քննարկման: Լրացուցիչ հարցերի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել