Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել