Հարկային հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձիք չեն կարող մուտք գործել այն շինություններ, որտեղ բնակվում են ֆիզանձիք․ ՀՕ

Հարկային օրենսգրքի 352-րդ հոդվածի համաձայն, հարկային հսկողության իրականացման հանձնարարագրում նշված հարցերի շրջանակներում ու նպատակներով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են հարկ վճարողի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել հարկ վճարողի գործունեության իրականացման համար օգտագործվող տարածքներ կամ շինություններ, կատարել այդ տարածքների կամ շինությունների կամ հարկման օբյեկտների ուսումնասիրություն:

Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց նշված տարածքներ կամ շինություններ (բացի բնակելի) մուտք գործելը խոչընդոտելու դեպքում կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որը ստորագրում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի ներկայացուցիչը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում:

Հարկային հսկողություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց մուտքը այնպիսի շինություններ, որտեղ բնակվում են ֆիզիկական անձինք` առանց դրանցում բնակվող ֆիզիկական անձանց գրավոր թույլտվության, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն օգտագործվում է հարկ վճարողի գործունեության համար (միայն այդ տարածքի մասով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել