Մեդալը կամ կրծքանշանը կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում․ ՎԻՎՕ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 184-րե հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 10-20 հազար դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50-70 հազար դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ կրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10-20 հազար դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50-70 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել